«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը եւ խորհրդարան անցած ուժերին մաղթում արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։
Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։