Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հասցեներում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 24-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա գյուղերի գազասպառողների և «Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցների առանձնատների, Կարմիր բանակ փողոցի թիվ 1, 2, 3, 46 բազմաբնակարան շենքերի և Պռոշյան փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: