ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է զանգվածային լրատվամիջոցներում՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին լուրերը։

«Ես նման տեղեկություն չունեմ և դա դուրս է ԳՇ պետի իրավասություններից, այլ մեկնաբանություն չունեմ»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե առաջիկայում կշարունակի՞, արդյոք, պաշտոնավարել, Դավթյանը պատասխանեց, որ ինքը զինվորական է և ծառայում է մինչև համապատասխան որոշում կայացնելը։

«Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»,- նշեց ԳՇ պետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն