Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, օկուպացված Շուշիում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամությունը ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ ընդգծել Է 2021 թվականի հունիսի 21-ին կայացած հանդիպման ընթացքում:

«Ադրբեջանը կոչ է արել կազմակերպությանը արագացնել այդ գործընթացը: Մասնավորապես, քննարկումներ են անցկացվել Աղդամի (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա – խմբ․) և Ֆիզուլիի (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա – խմբ․) և Շուշիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի վերաբերյալ»,- ասել է Աբդուլաևան։

Բացի այդ, ԱԳՆ մամուլի ծառայության պետը նշել է, որ Ադրբեջանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջև անցկացված քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում փախստականների հարցերով հանձնակատարի առաքելության իրականացման վերաբերյալ:

«Ադրբեջանը պատրաստ է ընդունել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի առաքելությունը։ Ներկայումս մենք սպասում ենք երկու կազմակերպությունների պատասխանին ՝ այցի հետ կապված աշխատանքներն ավարտելու համար», – նշել է Աբդուլաևան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն