9 հոգուց բաղկացած մասնագիտական խումբը վաղն առավոտյան կմեկնի Մեղրի՝ Ադրբեջանի հետ կապող երկաթուղու կառուցման նպատակով  տեղում գեոդեզիական աշխատանքների համար։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն՝ ավելացնելով, որ աշխատանքները կտևեն  2-3 շաբաթ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ Երասխի և Մեղրիի հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացնող հայ մասնագետների խմբին կմնանան գործընկերներ նաև  հարավկովկասյան երկաթուղուց։

Վարչապետ Փաշինյանը ողջունեց ծրագիրն ու փաստեց, որ դրանով մեկնարկում են  Երասխ –Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքերը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն