Բայդենը շփումներ չի պլանավորում Պուտինի հետ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ո՛չ հանդիպում, ո՛չ հեռախոսազրույց չի պլանավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
«Մենք երբեք չենք բացառում դիվանագիտությունը, բայց հիմա դրա պահը չԷ»,-ասել Է Փսաքին՝ հանդես գալով մարտի 3-ին անցկացված ճեպազրույցում: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ը ներքին բանակցություններ Է վարում այն բանի շուրջ, թե որ քայլերն են լավագույնը Ուկրաինայի հակամարտության ապաԷսկալանցման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1in.am