Meta Platforms, Inc ընկերությանը պատկանող Facebook սոցիալական կայքը Ռուսաստանում արգելափակվում է, այն բանից հետո, երբ Роскомнадзор-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ վերջինիս գործունեությունը մասնակիորեն սահմանափակվում է հոսքի դանդաղեցման միջոցով, քանի որ սոցկայքում արգելված կոնտենտ էր տարածվում։

Մարտի չորսից Ռուսաստանի տարածքում Facebook-ի աշխատանքում ի հայտ եկած խնդիրների մասին տեղեկանում ենք Downdetector կայքի հրապարակած տվյալներից։ Facebook-ն այժմ անհասանելի է արդեն բջջային բրաուզերներում։ Այն արգելափակել սկսել են նաեւ ռուսական ինտերնետ մատակարարողները։ Ростелеком-ի բաժանորդների համար օրինակ, Facebook-ն անհասանելի է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն