«Աղն ա կերել մատաղը». ֆեյսբուքը քննարկում է «աղի» նախագիծը
Հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Ըստ մամուլի՝ այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է:
Ֆեյսբուքահայությունը ակտիվորեն քննարկում է այս նոր նախագիծը՝ հումորային մեկնաբանություններ անելով։ Շատերն են տարակուսում, թե ինչքանով է օրհասական նմանատիպ նախագիծ ներկայացնելը։
Հատկանշական է, որ օգտատերերի ատիվությանը անդրադարձել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, նույնիսկ խնդրել իրեն սրամիտ մեկնաբանություններ ուղարկել։
ArmDaily.am