Երեւանում բնակարաններն արդեն Լոնդոնի գներին են հավասարվել. Ստեփան Դանիելյան
Պետության բացակայությունը նման ձեւով է դրսեւորվում։ Տների վարձույթի նման բարձրացումը մի կողմից ցույց է տալիս մարդկանց ագահությունը, իրականության զգացողության կորուստը, երբեմն անմարդկային վերաբերմունքն, իսկ մյուս կողմից կառավարության անգործությունը, բնակչության շրջանում բացատրական ու կազմակերպչական աշխատանք տանելու անկարողությունը։ Երեւանում բնակարաններն արդեն Լոնդոնի գներին են հավասարվել, Աշտարակում' Ամստերդամի, Դիլիջանում' Բեռլինի։ Դա անբնական է, իսկ անբնական գները երկար ժամանակ չեն կարող պահպանվել։
Հազարավոր ռուսներ եւ ուկրաինացիներ եկել են Հայաստան, ոմանք փորձում են տեղափոխել իրենց բիզնեսը, որից Հայաստանը մեծ օգուտներ կարող է քաղել, ոմանք պատերազմից են փախչում։ Բայց սա երկար չի տեւելու, արագ եկամուտ փախցնելու փոխարեն մտածեք երկարատեւ օգուտների մասին ու այնպես մի արեք, որ մարդիկ զզված ու թշնամացած հեռանան Հայաստանից։
Ստեփան Դանիելյան