Ռուսները զրկվելով Visa ու Master քարտերից մասսայաբար անցնելու են չինական UnionPay-ի
«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսները զրկվելով Visa ու Master քարտերից մասսայաբար անցնելու են չինական UnionPay-ի: Ռուսական նավթն ու գազը նույնպես այսուհետ ահագին զեղչով գնելու է Չինաստանը: Ինտերնետի անջատման դեպքում ռուսական սեգմենտը անցնելու է չինական սերվերների տակ: Նույն վիճակը մեքենաների, հագուստի և այլ ապրանքների դաշտում է:
Փաստացի Թայվանի փոխարեն Չինաստանը ստանում է Ռուսաստանը, բայց պետք ա մոռանա «մեկ գոտի մեկ ճանապարհը»:
Իմիջիայլոց Թայվանը Հայաստանի չափ երկիր է որը Ռուսաստանի ՀՆԱ-ի կեսի չափ ՀՆԱ-ունի»:
Արթուր Դանիելյան