Եթե Ռուսաստանի իրավաբանական տարածքին հարված չի հասցվում, ապա միջուկային զենք կիրառելու բարոյական ու քաղաքական հիմքեր չկան. Հակոբյան
Վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրել է.
«Ուկրաինայում ստացվում է այն, ինչի մասին ԽՈՍԵԼ ԵՄ և ԻՆՉՆ ԱՍԵԼ ԵՄ դեռևս պատերազմից առաջ ու պատերազմի առաջին օրերին.
ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՎ Ռուսաստանին հաղթել «Միջուկային պատերազմում», քանի որ այդ պատերազմում հասկանալի պատճառներով հաղթող չի լինի, վերջինիս պատերազմ են պարտադրում ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ և իրավաբանորեն ՈՉ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Հաշվարկը պարզ է, եթե Ռուսաստանի իրավաբանական տարածքին հարված չի հասցվում, ապա միջուկային զենք կիրառելու բարոյական ու քաղաքական հիմքեր չկան, իսկ սովորական զինատեսակներով պատերազմում էլ Ռուսաստանը զիջում է միացյալ Արևմուտքին և լավ հնարավորություն կա առավելության հասնել՝ իր հեռահար հետևանքներով:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ պլյուսը՝ կռվում է միասնական բանակով, մինուսը՝ այդ բանակը տեխնիկապես և քանակապես թույլ է միացյալ Արևմուտքի բանակից:
ՄԻԱՑՅԱԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ պլյուսը՝ տեխնիկապես և քանակապես ուժեղ է, մինուսը՝ կռվում է ոչ միասնական բանակով:
Բարդ իրավիճակ է…»:
Մհեր Հակոբյան