Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը դոլոր-դրամ համակցությունը կայուն պահելն է։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչպես հնարավոր է տնտեսական ներդրումներ բերել Հայաստան և ինչ անվտանգային ռիսկեր կան կապված դրա հետ։

Հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների ներհոսքը Հայաստան՝ Հակոբյանը նաև ռուբլու հետ դրամի և դոլարի համակցությունը կարևորեց։

Նրա խոսքով՝ հնարավոր է ապագայում հացահատիկի դեֆիցիտի հետ բախվել, քանի որ Հայաստան ցորենի հիմնական չափաքանակը Ռուսաստանից է բերվում, իսկ այդ երկիրը ռազմական գործողություններ է անցկացնում Ուկրաինայում։ Այնուամենայնիվ, Հակոբյանի խոսքով, Կառավարության նիստում հնչած հորդորը, թե ով 3000 հեկտարից ավելի հող ունի, ցորեն ցանի, դիլետանտ մոտեցում է։ Նրա խոսքով՝ ամեն հողի վրա հացահատիկ ցանել ու բերք ստանալ հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն