Բոլոր հնարավորությունները կան, որ Ուկրաինայից վերադառնալ ցանկացողները հայերը գան հայրենիք, այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ նրա՝ Ուկրաինայում մեր դեսպանությունն անում է ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս հարթ ընթանա։

«Ես կապ եմ պահպանում Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանատունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող հայերին, պատգամավորն ասաց, որ նրանց մասին հստակ տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ։

Աղաջանյանը վստահեցրել է, որ դեսպանության աջակցությամբ հայ համայնքի ներկայացուցիչները վտանգավոր տեղերից տարհանվել են, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը Կիևից Լվով է տեղափոխվել։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն