Նման հարց չի քննարկվում. Էդուարդ Աղաջանյանը՝ ռուս-ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ մեխանիզմներ գործարկելու մասին
Ի՞նչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եթե Ռուսաստանն առաջարկի գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:
«Այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում, հետևաբար դիրքորոշում հայտնել գոյություն չունեցող օրակարգի մասին չեմ կարող»,- ասաց պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ շեշտեց, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ-երկրներից մեկը:
«Իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք առնվազն այս պահին հավանական չեմ համարում»,- նշեց Ալեքսանյանը:
1lurer.am