Արարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը հայտնվել է ջրատարում. 18-ամյա 4 պարուհիներ տեղափոխվել են հիվանդանոց
Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը, 18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները իրենց գյուղի դպրոցի շրջանավարտներ են և պարուհիներ: