Արցախցիների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց (ուղիղ)
Արցախի Հանրապետությունից տեղահանված բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիաները։ Այս անգամ նրանք հերթական բողոքի ակցիան անցկացնում են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հավաքվել են կրկին բարձրաձայնելու իրեն խնդիրների մասին։
Նշենք, որ արցախցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ։ Արցախից տեղահանվածներն ակցիաներ են անցկացրել նաև ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց։
Արցախցները պահանջում են, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակ տրամադրեն։
Բողոքի ակցիայի մասնակիները նաև մատնանշում են, որ լուծված չէ իրենց բնակարանների հարցը։
Armeniatoday.news