ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գնաճ չկա:

Նա չի պատասխանել լրագրողների այլ հարցերին՝ կապված վերջին օրերին առկա արհեստական գնաճի այն պնդումների հետ, որոնք վերաբերում են նաև սուպերմարկետների նշված ցանցին:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը ևս եկել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար հրավիրված ԱԺ հատուկ նիստին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն