Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրել է. «Ուշադիր նայեք այս նկարին. այն քաղաքագիտական թեմաներով յոթ հատ դոկտորական դիսերտացիա արժե:

Մի քանի տարի առաջ, երբ գնացի այդ վայր ու տեսա այս պատկերը, այն ինձ ցնցեց: Նկարում երևում է, որ եկեղեցու պատերից ընկած քարերից քեֆի սեղան են սարքել:

Գիտե՞ք ինչու ցնցվեցի. այցելուները փոխանակ մտահոգվեին ու եկեղեցու պատից ընկած քարերը տեղը դնելու քայլեր ձեռնարկեին, այդ քարերը քարշ էին տվել ու դրանցից քեֆի սեղան սարքել: Այսինքն այդ տաճարը նրանց համար արժեք չէ, նրանց միմիայն ուտել–խմելն է հետաքրքրում: Եթե մարդիկ նման վերաբերմունք ունեն իրենց իսկ նախնիների ստեղծած արժեքների հանդպ, ապա նրանց պետությունը չի կարող երկար կյանք ունենալ:

Հ.Գ Ելքը Վերելք միության առաջարկած ժողովրդի մտածողության արմատական վերափոխում իրականացնելն է»:

Արծրուն Պեպանյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն