Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են, որոնք հիմքում ունեն մի քանի հիմնական պատճառ,- նման դիտարկմամբ է հանդես եկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջինը, պայմանավորված է 2020 թվականի պատերազմի արդյունքներով և դրանում ներքաղաքական գործոնով:

Երկրորդ, այս տարվա փետրվարի ԳՇ հայտնի հայտարարությունն ու դրա տակ ստորագրություն դնողների հարցը միայն ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հեռացմամբ չի սահմանափակվելու:

Ուղղակի իշխանությունները գործընթացն անաղմուկ տանելու տրամաբանության ներքո թողել են հետընտրական ժամանակաշրջան:

Երրորդ, կան զինվորականներ, այդ թվում՝ բարձրագույն սպայական կազմից, ովքեր կարծում էին, թե ընտրություններով իրավիճակ կփոխվի և հնարավորություն կլինի գնալու զինված ուժերի իրական բարեփոխումների ճանապարհով, սակայն ընտրությունների արդյունքը դա թույլ չտվեց:

Այնպես որ, ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ որ առումով՝ օրինաչափ»,- ֆեյսբուքում գրել է նա:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն