Հայաստանից մոտ 40 փաստաբան պատրաստակամություն է հայտնել մեկնել Ադրբեջան՝ պաշտպանելու հայ ռազմագերիներին։ ՀՀ փաստաբանների պալատը խորհրդակցություն է կազմակերպել Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ, որին մասնակցել է նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ևս մեկ հանդիպում են նախատեսում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ։

«Կազմակերպչական որոշ հարցեր քննարկելու նպատակով ենք նախաձեռնելու հանդիպումը։ Մոտ 40 փաստաբան արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել Բաքվում ներկա գտնվել ու իրավաբանական օգնություն ցույց տալ հայ ռազմագերիներին», - ասաց Զոհրաբյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն