«Ռոման» կամային հաղթանակ է տարել. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Ա սերիայի 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Սալերնիտանային»։
Հաշիվը բացել են հյուրերը: 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Կառլես Պերեսը։ Չորս րոպե անց հռոմեացիներին հաղթանակ է պարգևել Քրիս Սմոլինգը։ 75-րդ րոպեին փոխարինվել է «Ռոմայի» ավագ Բրայան Կրիստանտեն, ինչից հետո ավագի թևկապը վստահվել է Մխիթարյանին։ «Ռոման» 57 միավորով 5-րդ հորիզոնականում է։ «Սալերնիտանան» 16 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
Shantnews.am