Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել վարկային կազմակերպություններից մեկի վրա
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գործող CRED վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ոստիկանության Մալաթիայի բաժինն ահազանգը ստացել է հունիսի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ»,- նշեցին ոստիկանությունից և հավելեցին, որ այլ մանրամասների չեն տիրապետում։
«Արմենպրես»-ը փորձում է հավելյալ տեղեկություններ ճշտել Քննչական կոմիտեից, որը զբաղվում է տվյալ գործով։