Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը:

Նախարարությունը հիշեցնում է`

  • պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա,
  • եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա կատարվում է պատվաստումը,
  • ցանկացած ախտանշանի կամ գանգատի դեպքում քաղաքացին ուղարկվում է հետազոտության,
  • հղիության թեստի անհրաժեշտություն նույնպես չկա,
  • 1-ին դեղաչափից հետո՝ մինչ իմունիտետի ձևավորումը, ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով հնարավոր է վարակվել,
  • 2-րդ դեղաչափն ապահովում է առավելագույն պաշտպանություն:
COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն