Բրազիլիայում մարզիչը գլխով հարվածել է կին մրցավարին
Սկանդալային միջադեպ է գրանցվել Բրազիլիայի Էսպիրիտո Սանտո նահանգի առաջնության «Նովա Վենեցիա»-«Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբների հանդիպման ժամանակ։
«Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Սորիանոն հանդիպման ընդմիջմանը վազել է խաղադաշտ՝ սկսելով դժգոհություն հայտնել մրցավարական թիմի աշխատանքից։ Մի պահ Սորիանոն չի կարողացել զսպել էմոցիաները և գլխով հարվածել է կողային կին մրցավար Մարսիելա Նետտոյի դեմքին։ Սորիանոն անմիջապես կարմիր քարտ է ստացել ու ոստիկանների ուղեկցությամբ լքել է խաղադաշտը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ ակումբի ղեկավարությունը հեռացրել է նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Shantnews.am