«Սեր տվեք, որ ստանաք»․ Աննա Հարությունյան (ֆոտո)
Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան կրում է կաթնագույն վերնաշապիկ, որը համադրել է ուլտրակարճ կիսաշրջազգեստի հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ ու նուրբ շպարով է։ «Սեր տվեք, որ ստանաք», - մեկնաբանությունների հատվածում գրել է նա։
Օրերս հրապարակված լուսանկարում Աննան սեւ հագուստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Երջանկությունը մեր ներսում է։ Իրենից դուրս երջանկություն փնտրողը նման է մեկին, ով փնտրում է ակնոցը, այնինչ այն աչքերին է...»,- մեկնաբանություններում գրել էր նա։