«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատվել է. պաշտպան
«Արմեն Չարչյանը երեկ`հունիսի 28-ին, վիրահատվել է: Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրման նպատակով: Վիրահատությունն արվել է անեսթեզիայի միջոցով»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Պաշտպանի խոսքով՝ այս ամենը հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։
«Հուսով եմ, որ կան սահմաններ, որոնք չեն անցնի»,-նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ կան լուրջ հիմքեր քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ դատարանն օրեր առաջ Չարչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Դատարանի որոշման հրապարակումից առաջ նա տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ:
«Իզիմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելը հարկադրելու համար: