Բաքվում այսօր մեկնարկել է հայ ռազմագերիների գործով դատական նիստը, որի մասին ադրբեջանական լրատվամիջոցների նյութերից անգամ փաստվում է, որ հայ ռազմագերիներին ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ։

14 հայ գերիների գործով դատական նիստում ցուցմունք են տվել մեր տղաները, որոնք պատմել են, թե ինչպես են զորակոչվել ծառայության, ինչպես են հասել դիրքեր, որ իրենց նպատակն էր, թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կարողանա մտնել տարածք, սակայն ադրբեջանցի զինվորները բռնել են եւ իրենք առանց դիմադրության հանձնվել են։

Սակայն դատարանում դատախազը հայտարարել է, որ նախաքննական ցուցմունքների հետ կա հակասություն, մասնավորապես՝ նախաքննության ընթացքում նշվել է, որ իրենց հանձնարարված է եղել զինված դիմադրություն ցույց տալ ադրբեջանցիներին եւ դատական նիստում տղաները պարտադրված հաստատել են այդ ցուցմունքը։


Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են՝ իբրև հայ զինծառայողներից մեկը դատավարության ժամանակ տեղեկացրել է, որ նոյեմբերի 27-ին իրենց հավաքել են Գյումրիում տեղակայված զինվորական կոմիսարիատում եւ տեղափոխել Լաչին: Վաղ առավոտյան զինծառայողները Լաչինում հանդիպել են ռուս խաղաղապահներին, ովքեր թույլատրել են շարունակել ճանապարհն՝ առանց ստուգում իրականացնելու։ Ապա` Ուրալով մոտ 40 րոպե ճանապարհ անցնելուց հետո՝ հասնելով լեռան մոտ, զինծառայողները ոտքով սար են բարձրացել, որտեղ իբրև հայ զինծառայողների փոխանակում պետք է իրականացվեր։

Ըստ հրապարակումների, հրամանատարը զինծառայողներին թողել է լեռան վրա եւ ասել, որ կգա, երբ դա անհրաժեշտ կլինի: Զինծառայողները այնտեղ մնացել ենք ավելի քան 10 օր։

Ռազմագերին դատական նիստին հայտնել է, որ դեկտեմբերի 13-ին վերջիններս գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից, հանձնվել են առանց դիմադրության եւ զենքը հանձնել ադրբեջանցի զինվորներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե վերջինիս ցուցմունքի մեջ հակասություններ են եղել։ Իր նախաքննական ցուցմունքում զինծառայողն ասել է, որ զինված դիմադրություն ցույց տալու հանձնարարություն է ստացել այն ժամանակ, երբ տարածքում հայտնվեն ադրբեջանական բանակի զինծառայողները: Դատարանը ստիպել է զինծառայողին կրկնել նախաքննական ցուցմունքում նշվածը։

Ակնհայտ է, որ հայ զինծառայողների վրա ճնշումներ են եղել՝ փոխելու ցուցմունքը, այպիսով դատարանում հանդես գալով ի վնաս իրենց։

Մեկ այլ զինծառայող դեպքի մասին նույն դրվագներն է պատմել, հայտնելով, որ Լաչինում ռուս խաղաղապահներն իրենց թույլատրել են շարունակել ճանապարհը, իրենց մոտ եղել են զենքեր։ Զինծառայողը հավելել է, որ դեկտեմբերի 13-ին նրանք մոլորվել են, ձերբակալվել են ադրբեջանցի զինվորների կողմից եւ հանձնել զենքը։ Վերջինիս ևս ստիպել են փոխել ցուցմունքը։
Զինծառայողները նաև ճնշումների արդյունքում նշել են, թե իրենք տեղեկացված են եղել, որ գտնվում են Ադրբեջանական տարածքում, բայց քանի որ զինծառայող են, պետք է հրամանների ենթարկվեին։
Նախաքննական ցուցմունքում հայորդիներից մեկն էլ հայտնել էր, որ ըստ հրամանատարի՝ տարածքները հայկական են եղել, իրենց հրաման է եղել դիմակայելու ադրբեջանական զորքին։
Գերեվարված մեր հայորդիներին Ադրբեջանում առաջադրվել են շինծու մեղադրանքներ՝ «ահաբեկչություն և դիվերսիա» կատարելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն