Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններից 10 օր անց ցավով արձանագրում ենք, որ պոպուլիզմն ու անպատասխանատվությունը շարունակում են գերիշխել: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հրապարակված արդյունքները չարդարացրեցին ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլ նաև Հայաստանի, Արցախի և  Սփյուռքի մեր հայրենակիցների զգալի հատվածի սպասելիքները, ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում»,- նշեց նա:

Իշխան Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ ընտրություններից հետո մենք ունենք երկիրը պարտության տարած, ապազգային և անկարող իշխանություն, մյուս կողմից հաղթանակներ և վերելքներ ապահոված ընդդիմություն:

«Այս խայտառակ ընտրությունների պարագայում մեր դաշինքի կողքին է կանգնել առնվազն 270.000 քաղաքացիներ: Մեր օրակարգը առաջ ենք մղելու բոլոր հարթակներում և շարունակելու ենք պայքարը սահմանադրականության, պետական ինստիտուտների կայացման և ազգային արժեքների ամրապնդման համար: Սրանց  ձախողումներն իրենց մաշկի վրա զգալու է յուրաքանչյուր հայ ընտանիք»,- նշեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն