Արամ Ա. կաթողիկոսը կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը՝ Նորին Սրբություն Ֆրանսիս Պապի մասնակցությամբ:
Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, և բաղկացած կլինի երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում և Լիբանանի զօրակցությանը նվիրված հրապարակային արարողություն: