Երեւանում, այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները։

Դեպքի վայրում վարորդը ժամանած բժիշկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, երբ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն