Խուսափելով իր ուղղությամբ ընթացող Nissan-ի հետ բախումից, Mercedes-ը բախվել է պատնեշին և հայտնվել Սևանա լճում (ֆոտո)
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Անուշավան Ղարիբյանը, վարելով Nissan մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրանտ Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել Սևանա լիճը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Գագիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Սևան» բժշկական կենտրոն։