«Անհատ ձեռնարկատերերը և նոտարը վճարում են դրոշմանիշային վճար և մեր առաջարկով այդ վճարներն էականորեն նվազեցվելու են»,-խորհրդարնում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր և Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքը ընդունվել է մի քանի ամսի առաջ՝ 2020թ. դեկտեմբերին 2 արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով և արդեն այսօր այն մեղմելու անհրաժեշտություն է առաջացել:

Գևորգ Պապոյանի ներկայացմամբ գործող կարգավորմամբ մինչև 1.2 մլն դրամ հաշվարկային բազա ունեցող անհատ ձեռնարկատերերը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»  տարեկան վճարում են մինչը 18000  հազար դրամ , ապա այդ գումարը այսուհետ կվճարեն 2 .4 մլն դրամ հաշվարկային բազա ունեցողները: 

«Գործող կարգավորմամբ 1.2- 2.4մլն դրամ հաշվարկային բազա ունեցողը վճարում է 36 հազար դրամ, մենք առաջարկում ենք այդ բազային գումարը դարձնել 2.4-6 մլն դրամ բազա ունեցողների համար, իսկ 36 հազար դրամն իջեցնել 24 հազար դրամի», տեղեկացրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ 6-12 մլն հաշվարկային բազայի դեպքում ներկայումս վճարվում է 102 հազար դրամ, իսկ նախագծով առաջարկվում է վճարել 48 հազար դրամ՝ 2.5 անգամ նվազեցնելով գումարը, իսկ 12 մլն և ավել հաշվարկային բազա ունեցողների համար վճարվող 180 հազար դրամը փոխարինվել է 120 հազար դրամով:

Պատգամավորի հավաստիացմամբ՝ նախագծով կթեթևացնեն անհատ ձեռներեցների բեռը բայց չի սահմանափակի զինծառայողների հիմնադրամի գործուենությունը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 100 001-ից մինչև 150 000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները Ֆիզիկական անձինք վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ, 200000-300000 դրամ ստացողները՝ ոչ թե 5500, այլ 3000 դրամ և 500 դրամով կնվազի նաև 300001-500000 դրամ ստացողների վճարելիք գումարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն