«Եվրատեսիլ» ամենամյա երգի միջազգային մրցույթում որպես հատուկ հյուր հրավիրված «Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան բոլորին Հայաստան հրավիրեց և, հաղորդավարի խնդրանքով, առանձնացրեց 3 կարևոր պատճառ, թե ինչու պետք է գալ Հայաստան։

«Առաջինը՝ ամեն անկյունում կարող եք համեղ սնվել, երկրորդը՝ ամեն քայլափոխի կարող եք հանդիպել աշխարհի ամենաբարի մարդկանց և երրորդ՝ ճամփորդելու համար հրաշալի պատմական վայրեր կան Հայաստանում»,- ասաց Մալենան։

Թուրինում կայացած Եվրատեսիլի բացման միջոցառման և առաջին կիսաեզրափակչի ընթացքում ներկայացվեց նաև Երևանը՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաք:

Մալենան սենսացիոն հաղթանակ ապահովեց Փարիզում 2021 թվականի դեկտեմբերին անցկացվող մրցույթում իր «Քամի Քամի» երգով:

Երևանը երկրորդ անգամ կհյուրընկալի մրցույթը։ Առաջին անգամ մրցույթը Հայաստան էր «բերել» Վլադիմիր Արզումանյանը 2011 թվականին։

Հայաստանը մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ ամենահաջողակ երկրներից մեկն է, որը մասնակցել է 14 անգամ և երբեք չի զբաղեցրել 9-րդ հորիզոնականից ցածր տեղ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն