«Տիչինայի փողոցով՝ Տիչինայի 3-րդ նրբանցքից մինչև Անդրանիկի փողոց ջրագծերի վերակառուցում» ծրագրի շրջանակներում 600 մետր երկարությամբ 300մմ տրամագծով նոր խողովակաշար է անցկացվում:

Այս մասին տեղեկացնում  է «Վոելիա ջուր» ընկերությունը:

Այստեղ դեռևս գործող 250-500 միլիմետրանոց թուջե ջրագծերը վթարային վիճակում են, ինչը պատճառով զգալի հոսակորուստ կա: Դրանք  նաև մասամբ անցնում են կառուցապատված տարածքներով, ինչը ևս դժվարացնում է բաշխիչ ցանցի շահագործումը:

Աշխատանքի զգալի մասն արդեն կատարված է։ Ծրագրի ավարտին կկարգավորվի ավելի քան 80 բաժանորդի ջրամատակարարում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն