Մեկնարկել է զինծառայողների զորացրման գործընթացը․ ՊՆ
Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։
«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 21.00-ը՝ 85-01, 85-02 և 85-03 անվճար հեռախոսահամարներով: