Ընդդիմությունը անհնազանդության երթ է իրականացնում․ ուղիղ
«Դիմադրություն» շարժումը անհնազանդության երթ է իրականացնում Երևանի փողոցներում։
Հիշեցնենք, որ աայսօր, մայիսի 20-ի առավոտյան ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթ են իրականացրել նախագահական նստավայր, որտեղ տեղի էր ունենալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։
Նախագահական նստավայրից երթը շարժվել էր Հանրապետության հրապարակ՝ «Մարիոթ» հյուրանոց, որտեղ տեղի էր ունենալու քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։