Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը զորացրվել է՝ սեփական զեկուցագրի համաձայն
Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը զորացրվել է՝ սեփական զեկուցագրի համաձայն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՊՆ-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արգամ Գևորգյանի լիազորությունները կասեցվել էին՝ պայմանավորված ծառայողական քննությամբ, որը երկարացվել էր մինչև հուլիսի 5-ը։ Այսօր մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, համաձայն որի՝ Արգամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից։
ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կապակցությամբ։