Սերժ Սարգսյանի գործով հաջորդ նիստին կմեկնարկի ապացույցների հետազոտման փուլը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը։ Ըստ այդմ՝ նախ կհետազոտվեն գրավոր ապացույցները, այնուհետև կհարցաքննվեն վկաները և ամբաստանյալները։
Աշխատանքային ժամի ավարտին մոտենալու հանգամանքով պայմանավորված դատարանը հայտարարեց, որ ապացույցների հետազոտումը կսկսվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 5-ին։