Ժողովրդավարության կանոններով ամենևին էլ նորմալ չէ, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն. Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաների վերաբերյալ:
«Ընդդիմության մի հատվածը մեզ մեղադրում է բռնաճնշումների և բռնապետական գործելակերպի մեջ, իսկ հանրության մի հատվածը մեզ մեղադրում է թուլության մեջ: Այստեղից պարզ է, որ մենք ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք:
Ժողովրդավարության կանոններով ամենևին էլ նորմալ չէ, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն և այլն: Բայց մեր գործելակերպի տրամաբանության մեջ հետևյալն է՝ քանի որ շատ զգայուն և զգացմունքային թեմաներ են քննարկվում, մենք չենք ուզում հանկարծ տպավորություն ստեղծենք, որ ինչ-որ դավադրություն կա, իշխանությունն էլ այդ դավադրությունը թաքցնելու համար ճնշում է, ջարդում, փշրում և այլն»,- ասաց Փաշինյանը: