ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի մեր հայրենակիցներին կոչ է անում սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները ադրբեջանական իշխանությունների` խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար:

Թաթոյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ: Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը»,- նշել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն