Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը
Սպիտակում մի խումբ քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։
Նրանք պահանջում են ներկա իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտել իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։