Ոստիկանությունում բերման ենթարկված ցուցարարներին ձեռնաշղթաներով կապել են և պառկեցրել գետնին (տեսանյութ)
Ոստիկանության բաժանմունքներից մեկում բերման ենթարկված ցուցարարներին ձեռնաշղթաներով կապել են և պառկեցրել գետնին։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունն ակցիա է իրականացրել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Հրմշտոցի ընթացքում վնասվածքներ են ստացել մի խումբ քաղաքացիներ, կան բերման ենթարկվածներ։