Խորհրդային Հայաստանում կառուցված առաջին քաղաքը՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի շահառու
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է Խորհրդային Հայաստանում կառուցված առաջին քաղաքի՝ Չարենցավանի մասին։
Չարենցավան քաղաքը՝ որպես շահառու ընտրվել է «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի մասնակից 70 քաղաքներից և ստացել ԵՄ ֆինանսավորում՝ Մշակութային զարգացման ռազմավարություն պատրաստելու նպատակով։
«ԵՄ-ն հանուն մշակույթի» քառամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, միտված է աջակցելու մշակութային և ստեղծարար հատվածին, հատկապես՝ կենտրոնացնելով ուշադրությունն Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքների վրա։