Հայաստանում բացվեց Tesla Energy ավտոսրահը՝ համալրված Tesla էլեկտրամոբիլների բոլոր մոդելներով (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան La Solar Group և հայաստանյան Solara ընկերությունների կողմից հիմնադրված TESLA ENERGY-ն ավտոսրահ է բացել Կոտայքի մարզի Պռոշյան համայքում։ 2022թ-ին հիմնված ընկերությունը զբաղվում է Tesla էլեկտրական մեքենաների ներկրմամբ և սպասարկմամբ։ Ավտոսրահում ներկայացված են Tesla-ի բոլոր մոդելները, իսկ ավտոսրահին կից գործում է ավտոտեխսպասարկման կենտրոն՝ Tesla էլեկտրամոբիլների համար, բոլոր տեսակի էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայաններ, ինչպես նաև էկոմթերքների Sola սրճարանը։ TESLA ENERGY ընկերության ավտոսրահում ներկայացված են առաջնային և երկրորդային շուկաներից ներկրված Tesla էլեկտրամոբիլներ, որոնց համար տրվում է 2 տարվա կամ 50․000 կմ երաշխիք։
Solara ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը ընդգծում է՝ ավտոսրահի ստեղծման հիմքում ընկած է Հայաստանում էկոմշակույթի և վերականգնվող էներգետիկայի օգտագործման տարածումը։
«Ներկայացնելով վերականգնվող էներգետիկայի ոլորտը՝ Solara ընկերությունը որոշել է, որ Հայաստանին պակասում է էլեկտրոմոբիլների լավ սրահը և որակյալ սպասարկման կենտրոնը։ Ուստի, նպատակ դրեցինք բացել ավտոսրահ, որը համահունչ կլինի ժամանակի պահանջներին։ Մեր առաջնային քայլերից է լինելու Հայաստանում էլեկտրամոբիլների մշակույթի զարգացումը և տարածումը, որն իր հերթին կարևոր խթան կհանդիսանա Հայաստանի բնապահպանության զարգացման համար։ Նշեմ, որ TESLA ENERGY-ն հանդիսանում է Solara ընկերության և La Solar Group-ի ներդրումային կարևոր ծրագրերից մեկը։ Բավականին երկար ենք աշխատել այս ծրագրի վրա, ամեն ինչ անելու ենք մեր հաճախորդներին լավագույն սպասարկում մատուցելու համար։ Նշեմ, որ մեր մասնագետները վերապատրաստում են անցել արտասահմանում»,- ասաց Solara ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը։
Tesla էլեկտրամոբիլները վայելելու համար TESLA ENERGY–ն իր հաճախորդներին առաջարկում է բազմաթիվ պայմաններ՝ միանվագ, փուլային վճարային տարբերակներ, նախապատվեր և լիզինգ։ Լիզինգային պայմանները հասանելի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ «Ակբա Լիզինգի» հետ բացառիկ համագործակցության արդյունքում TESLA ENERGY-ն լիզինգով էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է շահավետ պայմաններ։ «Ակբա Լիզինգի» գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը մանրամասնեց, թե ինչպե՞ս է ստեղծվել այս համագործակցությունը և «Ակբա Լիզինգի» միջոցով ի՞նչ շահավետ պայմաններով հաճախորդները կարող են ձեռք բերել Tesla-ի ավտոմոբիլները։
«Հայաստանում «կանաչ» տեխնոլոգիաների զարգացման նպատակով տարիներ առաջ «Ակբա Լիզինգը» ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որի ուղղություններից է նաև էլեկտրամոբիլների ֆինանսավորոմը։ Այսօր TESLA ENERGY կազմակերպության հետ մեկտեղ մեկնարկեց բացառիկ պայմաններով էլեկտրոմոբիլների ֆինանսավորման կարևոր ակցիան։ Վերջին տարիներին «Ակբա Լիզինգը» աննախադեպ աշխատանքներ է կատարել էլեկտրամոբիլների տարածումը Հայաստանում խթանելու ուղղությամբ և վերջին տարիների ընթացքում հարյուրավոր էլեկտրամոբիլներ են ֆինանսավորվել «Ակբա Լիզինգի» միջոցով։ Մեր կողմից ֆինանսավորվելու են թե՛ իրավաբանական, և թե՛ ֆիզիկական անձինք։ Իրավաբանական անձանց ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքը եվրոյի դեպքում սկսվում է 2%-ից, իսկ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ֆինանսավորելու դեպքում՝ 11․5% տարեկան տոկոսադրույքից»,- ասաց «Ակբա Լիզինգի» գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
Նշենք, որ Solara ընկերությունն ստեղծվել է 2019թ-ին և հանդիսանում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից մեկը։ Մասնավորապես, ընկերությունը մատուցում է արևային էներգետիկային ոլորտի համալիր ծառայություններ՝ արևային կայանների նախագծում, տեղադրում, շահագործում, մոնիթորինգ և սպասարկում՝ անհատների, բիզնեսի համար, ինչպես նաև նախագծում է արտադրական նշանակության արևային կայաններ։ Կազմակերպությունը հանդիսանում է 2011 թ-ին ԱՄՆ-ում հիմնադրված La Solar Group արևային կայանների տեղադմամբ զբաղվող ընկերության ռազմավարական գործընկերը Հայաստանում։ Solara արևային կայաններում օգտագործում են հայրենական խոշորագույն La Solar արևային ֆոտովոլտային մոդուլներ արտադրող ընկերության վահանակները։
La Solar ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ներկայում աշխարհում գործող ամենահեղինակավոր հավաստագրերով, իսկ արտադանքի 70%-ից ավելին արտահանվում է ԱՄՆ և Եվրոպա։ Արևային վահանակների գործարանը գտնվում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում և ունի արևային վահանակների տարեկան 90մ Վտ հզորությամբ արտադրական ծավալներ։
Գլխամասային գրասենյակից բացի Solara-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում և խանութ-սրահ «Գարաժ Մասթեր» մոլում, իսկ 2022-ի մայիսին ընկերությունը մասնաճյուղ է հիմնել Տաշքենդում։