Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Սևծովյան նավահանգիստների ապաշրջափակման կարգավորման շուրջ՝ հացահատիկի տեղափոխման համար, սակայն Ուկրաինան մերժել է առաջարկված պայմանները։ Այս մասին հունիսի 6-ին հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։

Գործակալությունը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օգնություն է առաջարկել Օդեսան ականազերծելու և հացահատիկային նավերի ռազմական ուղեկցման հարցում։ Ենթադրվում էր, որ ՄԱԿ-ը հանդես կգա որպես անվտանգության երաշխավոր։

Սակայն նման ծրագիրն Ուկրաինային չի գոհացրե։ Կիևը  մտավախություն ունի,, որ նավահանգիստների ականազերծումից հետո  դրանք կդառնան «ռուսական հարձակումների» թիրախ։

Ուկրաինան նաև մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ զննություն իրականացնել նավերը զենքի առկայությունը ստուգելու համար։

Նման սխեմայի ճանապարհային քարտեզը կհամաձայնեցվի հունիսի 8-9-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Թուրքիա այցի ընթացքում։

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման թեման շոշափվել է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի բանակցությունների ընթացքում։ Կողմերը քննարկել են այս հարցի շուրջ դիվանագիտական ​​բանակցությունները և «ռուսական շրջափակումը» ճեղքելու ուղիները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն