Բայդենը հավաստել Է մասնակցությունը Մադրիդում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավաստել Է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կկայանա հունիսի 28 – 30-ը Մադրիդում: Այդ մասին հայտարարել Է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը:
«Բայդենը հավաստել Է ներկայությունը,- նշել Է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:- Եվ, բացի ՆԱՏՕ-ի երկրներից եւ Շվեդիայից ու Ֆինլանդիայից, իրենց մասնակցությունն են հավաստել նաեւ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի վարչապետներն ու նախագահները»: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան (…) ժողովրդավարական երկրներ են,- հավելել Է գերատեսչության ղեկավարը:- Թուրքիայում մենք ունենք օրինակ, որը կարող Է լինել ավելի քննադատելի (ժողովրդավարության տեսակետից)»: «Եթե Ուկրաինայի կառավարությունը խնդրեր (զինվորներ ուղարկել Իսպանիա նրանց վարժեցման համար) (…) մենք, անշուշտ, պատրաստ կլինեինք»,- ասել Է նախարարը:
Մեկնաբանելով Ուկրաինային Leopard տանկերի մատակարարումների հնարավորությունը՝ Ռոբլեսը ճշտել Է, որ «Սարագոսայում (գտնվող) Leopard-ներն արդեն շատ տարիներ չեն շահագործվում»: «Անհրաժեշտ կլիներ կատարել համապատասխան նորոգում»,- ընդգծել Է նա՝ հավելելով, որ այդ հնարավորությունը կա: Ըստ որում գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների հարցերը համակարգվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում, հաղորդել ՏԱՍՍ-ը: