Ուկրաինայում ատոմակայանները կվերածվեն խիստ պաշտպանվող տարածքների. «Էներգոատոմի» ղեկավար
Ուկրաինայի հսկողության տակ գտնվող ատոմակայանները կվերածվեն հակաօդային պաշտպանության համակարգերով և հակատանկային զինատեսակներով պաշտպանվող տարածքների՝ ասել է «Էներգոատոմ» ընկերության ղեկավար Պետրո Կոտինը։
«Մենք նախատեսել են առաջին հերթին տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր, հետո՝ հակատանկային միջոցներ, կառուցել պաշտպանիչ ամրություններ, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի գրավել միջուկային օբյեկտը»,- Կոտինին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պաշտոնյայի խոսքով՝ առաջարկին աջակցել են Ուկրաինայի կառավարությունը և հանրապետության Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը։
Ավելի վաղ Radio Sputnik-ը հայտնել էր, որ, ըստ ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինի, Զապորոժիեի ատոմակայանը «կաշխատի Ռուսաստանի համար»։