Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը խոսել է այս ուղղություններով ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու այն հեռանկարային նախագծերի մասին, որոնց իրականացման ուղղությամբ հնարավոր է հաստատել սերտ համագործակցություն:

Մանսուր Ալ-Մահմուդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած գործակալությունը պատրաստ է արդյունավետ փոխգործակցություն հաստատել հայկական կողմի հետ:





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն