Մայր Աթոռից դուրս է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս է բերվել և Սուրբ Շողակաթի վանք է տարվել Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը:
Վաղ առավոտյան վանքում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է նաև Անդաստանի արարողություն: