Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել. Bloomberg
Աշխարհի հինգ հարյուր ամենահաուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Հունիսի 14-ին այս տվյալները հայտնել Է Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում Է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ տվյալներ են ներառված մոլորակի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի մասին:
Գործակալության տվյալներով՝ հինգ ամենահարուստ մարդիկ ընթացիկ տարում կորցրել են միագումար 345 միլիարդ դոլար: Ամենից շատ կորցրել Է Binance գաղտնարժութային սակարանի հիմնադիր Չանպեն Չժան՝ 85,6 միլարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Է գտնվում ձեռնարկիչ Իլոն Մասքը. նա կորցրել Է 73,2 միլարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել Է երրորդ տեղում, քանի որ զրկվել Է 65,3 միլիարդ դոլարից:
Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Մարկ Ցուկերբերգը՝ Meta-ի ղեկավարը, որը կորցրել Է 64,4 միլիարդ դոլար, մինչդեռ ցուցակում հինգերորդ տեղն ստացել Է ձեռնարկիչ եւ Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը զրկվել Է 56,8 միլիարդ դոլարից: Բացի դրանից, գործակալությունը նշում Է, որ միայն հունիսի 13-ին մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են մագումար 206 միլիարդ դոլար:
Capgemini խորհրդատվական ֆիրմայի հաշվետվությունում, ֆիրմա, որին վկայակոչում Է Bloomberg-ը, ասված Է, որ ֆինանսական կորուստների ընթացիկ ցուցանիշները խիստ հակադրություն են կազմում այն բանին, ինչ կարելի Էր դիտել մեկ տարի առաջ: Այն ժամանակ շուկաների սրընթաց աճի պատճառով 8 տոկոսով ավելացել Էր ամբողջությամբ վերցված ունեւոր մարդկանց թիվն աշխահում, եւ 13 տոկոսով ԱՄՆ-ում: Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ամենահարուստ մարդկանց թիվը 2022 թվականին ավելացել Է սոսկ 4,2 տոկոսով, այդ ցուցանիշով տարածաշրջանը հետ Է մնում Եվրոպայից եւ Ամերիկայից:
Ըստ որում վերջին տասնամյակի ընթացքում ԱԽՏ-ն այդ ոլորտում գերակշռող դիրք Էր զբաղեցնում: Միտման փոփոխությունը մասնակիորեն կապված Է, կարծում Է գործակալությունը, Չինաստանի կոշտ միջոցների հետ տեխնոլոգիական ընկերությունների դեմ եւ անշարժ գույքի «սառեցման» հետ: Նախկինի պես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Գերմանիայում Է բնակվում աշխարհի ունեւոր մարդկանց 64 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: